Նախապատրաստական շրջանում Երևանի «Ուրարտուն» պատրաստվում է ստուգողական հանդիպումներ անցկացնել։ Ինչպես հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից, Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը հուլիսի 23-ին կմրցի Չարենցավանի «Վանի», հուլիսի 25-ին՝ «Գանձասար-Կապանի», իսկ հուլիս 30-ին ԲԿՄԱ-ի հետ։
Հնարավոր է, որ «Ուրարտուն» ևս մի քանի ստուգողական հանդիպումներ անցկացնի։ Այժմ հստակեցվում են մրցակիցները։
Ստուգողական հանդիպումների հետագա մրցակիցների, ինչպես նաև կայանալիք խաղերի ժամերի և վայրերի մասին կտեղեկացնենք ավելի ուշ։
©2020 Armenian Soccer