Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» անցկացրեց տարվա առաջին մարզումը

Urartu

 

«Ուրարտուի» ֆուտբոլիստները վերադարձան արձակուրդից և հունվարի 8-ին այս տարվա առաջին մարզումն անցկացրին։

Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ թիմը սեփական մարզաբազայում սկսեց նախապատրաստվել 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածին առայժմ ոչ ամբողջ կազմով։ Մարզումներին ընդգրկված են նաև «Ուրարտու-2»-ի մի քանի ֆուտբոլիստներ։

Ինչ վերաբերում է նախատեսվող արտասահմանյան հավաքին, ապա դրա մանրամասներին ակումբը կանդրադառնա հաջորդիվ:

 

©2022 Armenian Soccer