Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» աղջիկների նոր թիմ ունի

Հայաստանի կանանց առաջնություններում «Ուրարտուն» աղջիկների երկու թիմ է ներկայացնում։ «Ուրարտու-աղջիկների» մինչև 12 տարեկանների թիմը վերջերս է կազմավորվել։

Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը՝ թիմում ընդգրկված են 28 ֆուտբոլիստուհիներ, որոնք իրենց տարիքային խմբում լավագույնն են ակումբում։ Աղջիկներն ընթացիկ մրցաշրջանում մինչ այժմ անցկացրած բոլոր խաղերում հաղթանակներ են տոնել և խմբի միանձնյա առաջատարն են։

Թիմի մարզիչ Գայանե Ավագյանը պատմել է նոր թիմի ձևավորման, առաջնությունում նրանց ելույթների և նպատակների մասին։

 

©2021 Armenian Soccer