Ֆուտբոլի մինչև 17 տարեկան աղջիկների ՀՀ հավաքականը ապրիլի 30-ից մայիսի 2-ը Երևանում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։
Ինչպես իրազեկում են երևանյան ակումբի լրատվկան ծառայությունից, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հավաքին հրավիրել է «Ուրարտուի» 7 ֆուտբոլիստուհիների` Արաքսյա Ամիրյանին, Էմմի Սարգսյանին, Լուսինե Կոտանյանյանին, Հասմիկ Գրիգորյանին, Դիանա Մելիքբեկյանին, Մանե Հախոյանին և Միլենա Սայադյանին։
Հավաքի եզարափակիչ օրը` մայիսի 2-ին մինչև 17 տարեկանների աղջիկների ՀՀ հավաքականը ստուգողական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Երևան-08»-ի հետ։
©2021 Armenian Soccer