Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուի» 5 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի Մ-14 հավաքական

Ուրարտու Մ14

Մայիսի 3-ից 13-ը Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։

 

Պատանեկան հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Հայկազ Եզիազարյանը, Սարգիս Գասպարյանը, Հայկ Ստեփանյանը, Տիգրան Հարությունյանը և Սամվել Մովսիսյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

 

Մեր ընտրանին կմասնակցի Մ-14 տարեկանների Զարգացման գավաթի մրցաշարին՝ մայիսի 8-ին և 12-ին մրցելով համապատասխանաբար Լիբանանի և ԱՄԷ-ի Մ-14 տարեկանների ընտրանիների հետ։

 

©2022 Armenian Soccer