Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը նոյեմբերի 5-ից 8-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի, այնուհետև կմեկնի Խորվաթիա: Այնտեղ UEFA-ի U19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակում հոկտեմբերի 8-ից 17-ը հանդիպումներ կանցկացնի Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի մինչև 19 տարեկանների ընտրանիների հետ։ Հանդիպումները կկայանան համապատասխանաբար նոյեմբերի 10-ին, 13-ին և 16-ին։
Ինչպես տեղեկացնում է Երևանի «Ուրարտուի» պաշտոնական կայքը՝ այդ խաղերին նախապատրաստվելու համար Վարազդատ Ավետիսյանը ի թիվս այլոց՝ հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Էրիկ Սիմոնյանին, Ռուբեն Աբրահամյանին և Համլետ Սարգսյանին։
©2021 Armenian Soccer