Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուի» 20 ֆուտբոլիստ հրավիրվել է U14 հավաքական

CallUp

 

Մարտի 7-ից 9-ը Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։

Հավաքի ընթացքում հրավիրված ֆուտբոլիստների շրջանում անցկացվող սելեկցիայի արդյունքում ընտրվելու են այն լավագույնները, որոնք հետագայում կձևավորեն U14 տարեկանների հավաքականը։

Ինչպես տեղեկացնում է Երևանի «ՈՒրարտուի» պաշտոնական կայքը՝ այս առիթով պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Ավոյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» 20 ֆուտբոլիստի՝ Հայկ Սիմոնյանին, Էրիկ Օթարյանին, Արտակ Քարամյանին, Ալբերտ Ղարիբյանին, Ավետ Կասպարովին, Աշոտ Ոսկանյանին, Գոռ Մկրտչյանին, Էդվին Մկրտչյանին, Հայկազ Եղիազարյանին, Արկադի Գրիգորյանին, Տիգրան Հարությունյանին, Սամվել Մովսիսյանին, Նուբար Գիշյանին, Սամվել Դավթյանին, Հայկ Ստեփանյանին, Սեյրան Շահինյանին, Համլետ Ումրեյանին, Արթուր Սահակյանին, Հարություն Ղարիբյանին և Սարգիս Գասպարյանին։

 

 

©2022 Armenian Soccer