Ապրիլի 22-ին ՀՀբարձրագույն խմբի առաջնության մասնակից Երևանի «Ուրարտուի» ֆուտբոլիստները, բժշկական, սպասարկող ու ադմինիստրատիվ կազմը կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում են անցել։Ինչպես իրազեկում ենակումբի լրչատվական ծառայությունից, բոլորի պատասխանը եղել է բացասական։
Արդեն վաղվանից՝ ապրիլի 23-ից «Ուրարտուն» կսկսի մարզումները սեփական մարզաբազայում։
Հավելենք, որ ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ բարձրագույն և 1-ին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից:
©2020 Armenian Soccer