«Ուրարտուի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն հրավիրվել է Ռուանդայի ազգային հավաքական՝ մասնակցելու համար իր ազգային թիմի հերթական հանդիպումներին։
Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, Ռուանդայի ընտրանին աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում երկու հանդիպում կանցկացնի Ուգանդայի հավաքականի դեմ։ Հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 7-ին և 10-ին։
©2021 Armenian Soccer