«Ուրարտուի» սան Գոռ Լուլուկյանը վարձակալական հիմումնքներով հանդես կգա ԲԿՄԱ-ում։
Երևանյան թիմի մամուլի ծառայության փոխանցմամբ, 2022/23 մրցաշրջանի մնացած հատվածը ֆուտբոլիստը կանցկացնի բանակայինների կազմում։
Հավելենք, որ 19-ամյա կիսապաշտպանն «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում պաշտոնական առաջին հանդիպումն անցկացրել է 2020 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի՝ «Ալաշկերտի» հետ խաղում (2:1)։
Թիմի կազմում Լուլուկյանը մասնակցել է 18 պաշտոնական հանդիպման։
©2022 Armenian Soccer