Armenian Soccer
Armenian Soccer

«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՎԵՆԵՍՈՒԵԼԱՑԻՆԵՐ․ «ՄԵԶ ԶԳՈՒՄ ԵՆՔ, ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸ»

Եչևանի «Ուրարտուի» ֆուտբոլիստներ՝  Խուան Ասոկարն ու Ռուբեն Ռամիրեսը վենեսուելական “La Caimanera” բլոգին տված հարցազրույցում պատմել են Հայաստանի, «Ուրարտուի» և Բարձրագույն խմբի առաջնության մասին։ Ստորև ներկայացնում ենք մեջբերումներ հարցազրույցի ընթացքում ֆուտբոլիստների հնչեցրած մտքերից․

Խուան Ասոկար․ «Ես շատ արագ հարմարվեցի Հայաստանին։ Նույնը կարող եմ ասել Ռուբենի մասին։ Ամեն ինչ շատ հեշտ է, երբ նոր միջավայրում ունես մեկին, որը խոսում է քո լեզվով։ Հայաստանում ես բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ՝ թիմակիցներից մինչև մարզաբազայի խոհարար։ Հայերեն որոշ բառեր եմ սովորել, որն օգնում է լավ հարաբերություններ ունենալ մյուս թիմակիցներիս հետ։ Շատ կարևոր է անգլերենի իմացությունը, բայց ակումբում իսպաներեն ու անգլերեն լեզվի թարգմանիչ կա, մարզիչն էլ որոշ չափով տիրապետում է իսպաներենին։ Հայերն իրենց լեզուն ունեն ու նաև բոլորը խոսում են ռուսերեն։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը տարբերվում է, այստեղ ավելի շատ տակտիկա է, իսկ Վենեսուելայում տակտիկայի վրա ուշադրությունը քիչ էր, հիմնական կենտրոնացումն այնտեղ ֆիզիկական պայքարի վրա էր»։
Ռուբեն Ռամիրես․ «Եթե անկեղծ ապա մինչև Հայաստան գալս գաղափար չունեի ոչ հայկական ֆուտբոլի, ոչ էլ երկրի մասին։ Նախքան մեկնելը, ուսումնասիրեցի այդ պետությունը և որոշեցի, որ ուզում եմ ունենալ այդ երկրում խաղալու փորձ, այն նոր մարտահրավեր էր։ Ճշմարտությունն այն է, որ ես այստեղ զգում եմ ինձ ինչպես տանը։ Ինձ շատ լավ են վերաբերվում, ինչի համար ես միշտ շնորհակալ կլինեմ նրանց։ Հայաստանի առաջնությունը շատ լավ առաջին քայլ է արտասահման գնալու համար։ Այն հնարավորություն է ցույց տալու քո ունակություններն այլ մայրցամաքում։ Առաջնության տեխնիկայի մակարդակը բավականին բարձր է և այն հնարավորություն է տալիս բարելավելու քո խաղը շատ գործոններով։ Հոլանդիայի առաջնությունը, որտեղ խաղացել եմ նախկինում, ֆուտբոլիստի համար թոփ մակարդակ է, այնտեղ մարզադաշտերը միշտ լեփ-լեցուն են, տեխնիկական ֆուտբոլ են դավանում, իսկ խաղի ռիթմն էլ բավականին արագ է։ Հայաստանում ավելի շատ տակտիկական ֆուտբոլ են դավանում, բայց նույն ինտենսիվությունը չէ, որը կա Հոլանդիայում» ։

©2020 Armenian Soccer