Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուի» նախկին ավագ Վահան Այվազյանը համալրեց «Վանի» կազմը

Չարենցավանի« Վան» ՖԱ-ն  պայմանագիր է կնքել Երևանի «Ուրարտուի»   նախկին ավագ,   28-ամյա  փորձառու կիսապաշտպան Վահագն Այվազյանի հետ: Ներկայումս 150 հազար եվրո տրանսֆերային  արժեք ունեցող այս  շնորհաշատ ֆուտբոլիստը   իր կարիերայի  սկզբում  ելույթներ սկսել է Դիլիջանի «Իմպուլսում»,երկար ժամանակ խաղացել է Երևանի «Ուրարտու», Վանաձորի «Լոռի», ինչպես նաև  Օմանի «Ալ Նասր Սալալահ»  ակումբներում :
Նա ի դեպ, Վանի  ներկայիս փոխանխագահ    գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի  ղեկավարությամբ հանդես է եկել   «Իմպուլսի-2»-ի կազմում:
Նշենք, որ  ՀՀբարձրագույն խմբում հանդես գալու իրավունք ստացած ակումբը երկկողմանի համաձայնությամբ պայմանագրերը խզել է Վիգեն Բեգոյանի և Հովհաննես Իլանգյոզյանի հետ հետ։ Վաղը՝օգտոստոսի 1-ին   «Վանը»  ժամը 18:00-ին Չարենցավանի մարզադաշտում      ընկերական  հանդիպոմ  կունենա  «Վեստ Արմենիայի» հետ:

©2020 Armenian Soccer