Երևանի «Ուրարտուի» կազմը համալրվել է ևս մեկ լեգիորներով: Պայմանագիր է ստորագրվել 24-ամյա գանացի պաշտպան Աննան Մենսահի հետ։Ասյ մասին տեղեկացնում են երևանյան ակումբի մամուլի ծռայությունից:
Մենսահը հայկական ակումբներում խաղալու փորձ ունի։ Հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», «Գանձասար-Կապանում»։Նրա վերջին ակումբը «Գանձասադր –Կապանն» է, որտեղ անցկացրել 17 հանդիպում: Նախորդ մրցաշրջանում էլ 24 հանդիպում է անցկարցել «Լոռիի» կազմում:
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում Մենսահն անցկացրել է 41 հանդիպում։
«Ես շատ ուրախ եմ այս ակումբում լինելու համար։ Եկել եմ «Ուրարտու» ինձ լավագույնս դրսևորելու համար, որպեսզի օգնեմ թիմին հասնել առաջադրված նպատակներին։ Շնորհակալ եմ ակումբին ջերմ վերաբերմունքի համար։ Թիմի տղաներից տպավորությունները լավն են։ Աշխատանքին լուրջ են վերաբերվում, բայց մարզումներից հետո բոլորը կատակում են, ինչն էլ բարձր տրամադրություն է ապահովում թիմում։ Իսկապես ուրախ եմ, որ նման թիմում եմ խաղալու։ Հուսով եմ, որ Աստծո օգնությամբ ամեն ինչ լավ կլինի»,- մեզ հետ զրույցում նշել է Աննան Մենսահը։
©2020 Armenian Soccer