Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուի» դարպասապահների մարզիչների համար առցանց սեմինար է կազմակերպվել

Urartu

Օրերս Ռուսաստանի ազգային հավաքականի և «Ռոստով» ֆուտբոլային ակումբի դարպասապահների մարզիչ Վիտալի Կաֆանովը առցանց սեմինար անցկացրեց «Ուրարտուի» դարպասապահների մարզիչների հետ։

Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում «Ուրարտուի» մարզիչներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին մասնագետին, որոնք վերաբերում էին դարպասապահների ֆիզիկական պատրաստվածության ճիշտ կազմակերպմանը, տեխնիկայի զարգացմանը, ինչպես նաև դարպասապահների հոգեբանությանը վերաբերող տարատեսակ հարցեր։

 

©2013 Armenian Soccer