Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուի» ակադեմիան ընտրություն է հայտարարում

Urartu Academy

 

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը մարտի 20-ից 27-ը հայտարարում է 2009-2016 թվականների ծնված երեխաների ընտրություն, որին հաջողությամբ մասնակցողները հնարավորություն կստանան միանգամից ընդգրկվելու ակումբի ակադեմիայի անվճար թիմերում, իսկ մյուսները կշարունակեն մարզումները ակումբի վճարովի հիմունքներով թիմերում։ Ընտրությանը կարող են մասնակցել ինչպես այլ ակումբների անդամ հանդիսացող ֆուտբոլիստները, այնպես էլ թիմ չունեցող երեխաները։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել «Ուրարտուի» ակադեմիա դիմում լրացնելու համար:

Ընդունելությանը վերաբերող մյուս մանրամասները կարող եք գտնել ակումբի պաշտոնական կայքում՝ այս հղումով:

 

 

©2022 Armenian Soccer