Նախապատրաստվելով 2021/22 թթ․ մրցաշրջանի երկրորդ հատվածին՝ «Ուրարտուի» ակադեմիայի թիմերից երկուսը՝ «Ուրարտու-1-06»-ը և «Ուրարտու-1-09»-ը ,փետրվարի 12-ից 20-ը հավաք կանցկացնեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։
Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը՝ նշելով, որ հավաքի շրջանակում թիմերն ընկերական հանդիպումներ կանցկացնեն՝ յուրաքանչյուրը չորսական։
Նրանց մրցակիցները կլինեն «Սելերո» մարզադպրոցի, «Լոկոմոտիվ Թբիլիսի», «Դինամո Թբիլիսի» և «Սաբուրթալո» ակումբների պատանեկան թիմերը։
Փետրվարի 13
«Սելերո Ակադեմիա-06» — «Ուրարտու-1-06»
«Սելերո Ակադեմիա-09» — «Ուրարտու-1-09»
Փետրվարի 15
«Լոկոմոտիվ Թբիլիսի-06» — «Ուրարտու-1-06»
«Լոկոմոտիվ Թբիլիսի-09» — «Ուրարտու-1-09»
Փետրվարի 17
«Դինամո Թբիլիսի-06» — «Ուրարտու-1-06»
«Դինամո Թբիլիսի-09» — «Ուրարտու-1-09»
Փետրվարի 19
«Սաբուրթալո-06» — «Ուրարտու-1-06»
«Սաբուրթալո-09» — «Ուրարտու-1-09»
©2022 Armenian Soccer