Armenian Soccer
Armenian Soccer

«ՈՒՐԱՐՏՈՒԻՆ» ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՇՆՈՐՀՎԵՑ

Օգոստոսի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը, որի ժամանակ քննվեց նաև Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի «Լոռի» — «Ուրարտու» խաղին վանաձորյան ակումբի կողմից հանդիպմանը չներկայանալու հարցը։
Ինչպես  հայտնում են ՀՖՖ  լրատվական  ծառայությունից, նիստի անդամները «Լոռիի» չներկայանալը համարեցին անհարգելի և համաձայն ՀՖՖ կարգապահական և էթիկայի  կանոնակարգի 33-րդ հոդվածի 5-րդ կետի «ՈՒրարտու» ֆուտբոլային ակումբին շնորհեցին տեխնիկական հաղթանակ՝ 3:0 հաշվով։

©2020 Armenian Soccer