Հունիսի 5-ին ՀՀ ազգային հավաքականը կանցկացնի 2021թ-ի իր երկրորդ ընկերական հանդիպումը՝ Սոլնայում հյուրընկալվելով Շվեդիայի հավաքականին:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Սոլնայի Ֆրենդս Արենա մարզադաշտի մամուլի ասուլիսների սրայում՝ հունիսի 4-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20։00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։
Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև հունիսի 4-ը՝ ժամը 12:00, իրենց հարցերն ուղարկել media@ffa.am էլեկտրոնային հասցեին: Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Կամո Հովհաննիսյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել մեկ հարց: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:
©2021 Armenian Soccer