Armenian Soccer
Armenian Soccer

Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կարող է կայանալ Լեհաստանում

Ukraine vs Armenia

 

Նախկինում հայտնի ֆուտբբոլիստ, ներկայում՝ Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Սեզարի Կուլեշան առաջարկել է Ուկրաինայի ֆուտբոլային միությանը՝ անհրաժեշտության դեպքում Լեհաստանում անցկացնել Ուկրաինայի հավաքականի տնային հանդիպումները։

«Այսօր ես զրուցեցի իմ ընկեր՝ UAF-ի նախագահ Անդրեյ Պավելկոյի հետ։ Լեհաստանի ֆուտբոլային միության անունից նրան առաջարկել եմ անհրաժեշտության դեպքում Լեհաստանում կազմակերպել ուկրաինական հանդիպումներ։ Ուկրաինական կողմն ընդունեց մեր առաջարկը: #SolidarnizUkrainą»,- Twitter-ում գրել է Կուլեշան։

Ըստ UEFA-ի հայտարարությունների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի՝ եվրոասպարեզում դեռ հանդես եկող ակումբները, ինչպես նաև ազգային հավաքականները պետք է տնային հանդիպումներն անցկացնեն չեզոք մարզադաշտում։

Հիշեցենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Ֆուտբոլային միությունը հաստատել էր, որ հունիսի 11-ին Ազգերի լիգայի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը կկայանա Լվովի «Արենա» մարզադաշտում:

 

 

©2022 Armenian Soccer