Armenian Soccer
Armenian Soccer

Ուկրաինա-Հայաստան հանդիպումը՝ Լվովում

Lvov Arena

 

Փետրվարի 18-ին հայտնի դարձավ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի B լիգայի 1-ին խմբի երրորդ մրցափուլի Ուկրաինա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը։ ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ խաղը կկայանա հունիսի 11-ին՝ Լվով քաղաքի «Արենա Լվով» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ուկրաինայի ազգային հավաքականները նախկինում երկու անգամ հանդիպել են Լվով քաղաքում. ԱԱ 2002 որակավորման խմբային փուլում մեր ընտրանին զիջեց դաշտի տերերին 0։3, իսկ ԵՎՐՈ 2004-ի որակավորման փուլում՝ 3։4 հաշվով։

 

 

©2022 Armenian Soccer