Նոր տարում ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Գյումրիի «Շիրակը» մինչև փետրվարի 15-ն անցկացրած 5 ընկերական հանդիպումներում միայն հաղթանակներ էր տոնել: Դրանցից 3-ը Վարդան Բիչախչյանի սաները տոնել էին հայաստանյան ընկերական խաղերում ՝«Փյունիկի» ,Երևանի «Լոկոմոտիվի», ու «Գանձասար –Կապանի» նկատմամբ, իսկ վերջին երկուսը արդեն Թուրքիայում՝ Բելեկում միևնույն 2:1 հաշվով ղազախական «Կասպիյի», ու ռուսաստամյան «ԲՄԱ Խաբարովսկի» նկատմամբ:
Փետրավարի 15-ին «Շիրակի» հաղթարշավը ընդհատեց Ուզբեկստանի նախորդ առաջնությունում վերջին՝ 14-րդ տեղը գրաված Նավոյիի «Կիզիլկումը»: Այդ խաղում գրանցվեց 1:1 հաշիվը: Գյումրիի թիմում աչքի ընկավ Էդգար Մալաքյանը:
Այսօր ՝փետրվարի 19-ին Անթալիայի հավաքւ եզարափակիչ օրը Բիչախչյանի ղեկավարած թիմը ունենալու ենք երկու ընկերական 2 հանդիպում է նախ կեսօրին՝ դանիական «Վանլյոսե» ՖԱ-ի , ապա երեկոյան՝ ռուսաստանյան «Նիժնի Նովգորոդի» հետ:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer