Armenian Soccer
Armenian Soccer

ՈՒԵՖԱ-ն 1 տարով հետաձգեց ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ մրցաշարի անցկացումը

Այսօր՝ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ն հայտարարեց  իր հովանու ներքո անցկացվող խոշորագույն մրցաշարի՝ ԵՎՐՈ-2020-ի հետաձգան վերաբերյալ: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով աշխարհի բազմաթիվ երկրներում տարածված նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված վտանգը: ԵՎՐՈ-2020-ի անցկացման նոր ժամկետներն են 2021 թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը:
ԵՎՐՈ-2020-ի փլեյ-օֆֆ փուլի, ինչպես նաև միջազգային ընկերական հանդիպումները, որոնք նախատեսված էին մարտի վերջին, կախված այդ պահին առկա իրավիճակից, կարող են կայանալ հունիսի սկզբին նախատեսված միջազգային պատուհանի ընթացքում:
ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ֆուտբոլի բոլոր մրցաշարերը հետաձգվել են անորոշ ժամկետով: Դրանց անցկացման նոր ժամկետները կորոշվեն՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակի զարգացումները:

ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

©2020 Armenian Soccer