ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի աշխատակից Նուրլան Իբրահիմովին, իսկ ակումբին տուգանել է 100000 եվրոյով։ Այս մասին հայտնում են ՀՖՖ լրատվական ծառայությունից:
2020 թվականի հոկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք էր հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին, այնպես էլ ակումբին։ ՀՖՖ-ն նաև վերջին ամսվա ընթացքում բազմաթիվ բողոքներ էր ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ:
ՈՒԵՖԱ Վերահսկիչ, էթիկայի և կարգապահական մարմինը այսօր որոշում է կայացրել ցմահ արգելել վերոնշյալ աշխատակցին զբաղվել ֆուտբոլի հետ կապված որևէ գործունեությամբ` սկսած կասեցման օրվանից (2020 թ. նոյեմբերի 3-ից), պահանջել ՖԻՖԱ-ից ընդլայնել վերը նշված ցմահ արգելքը ամբողջ աշխարհում, իսկ ադրբեջանական ակումբին տուգանել 100000 եվրոյով։
©2020 Armenian Soccer