Armenian Soccer
Armenian Soccer

ՈՒԵՖԱ-ն հաստատել է 2022թաշխարհի . առաջնության ընտրական փուլի նոր ձևաչափը

Հունիսի 18-ին կայացել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հեռավար նիստը, որի ընթացքում կայացվել են մի շարք կարևոր որոշումներ:
Մասնավորապես, ՈՒԵՖԱ-ն հաստատել է Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի նոր ձևաչափը և այժմ սպասում է ՖԻՖԱ-ի կողմից վերջնական հաստատմանը: Ըստ նոր ձևաչափի՝ ընտրական փուլի հանդիպումները կկայանան 2021 թ. մարտից մինչև նոյեմբեր: Եվրոպական գոտու ընտրական փուլը բաղկացած կլինի 10 խմբերից, որոնց հաղթողները կնվաճեն Աշխարհի առաջնության ուղեգրեր: Խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերը կհայտնվեն փլեյ-օֆֆ փուլում, որտեղ նրանց կմիանան Ազգերի լիգայի միջոցով այդտեղ հայտնված 2 հավաքականներ: Հենց այս թիմերը 2022 թ. մարտին կորոշեն Աշխարհի 2022 թ. առաջնության վերջին 3 ուղեգրերի տերերին:

ՈՒԵՖԱ-ն նաև հաստատել է Կանանց Մ-17 և Մ-19 մրցաշարերի անցկացման նոր ձևաչափը:
Առաջին մրցաշրջանում մրցաշարը բաղկացած կլինի 2 խմբերից՝ Ա և Բ: Առաջին շրջանում կանցկացվեն մինի մրցաշարեր՝ բաղկացած 4-թիմանոց խմբերից: Բ խմբի մինի մրցաշարերի բոլոր հաղթողները կնվաճեն Ա խմբի ուղեգիր, իսկ Ա խմբի մինի մրցաշարերի խմբերում վերջին տեղ գրաված թիմերը կհայտնվեն Բ խմբում:
Ներկայիս Էլիտ ռաունդի փոխարեն կանցկացվի երկրորդ շրջանը, որտեղ խմբերի բոլոր հաղթողները և երկրորդ տեղ զբաղեցրած լավագույն թիմը դուրս կգան եզրափակիչ փուլ: Երկրորդ շրջանից հետո ևս Բ խմբի մինի մրցաշարերի բոլոր հաղթողները կնվաճեն Ա խմբի ուղեգիր, իսկ Ա խմբի մինի մրցաշարերի խմբերում վերջին տեղ գրաված թիմերը կհայտնվեն Բ խմբում:
Նոր ձևաչափն ուժի մեջ կմտնի 2021/2022 մրցաշրջանից:

©2020 Armenian Soccer