Armenian Soccer
Armenian Soccer

ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշար․ Հայաստանի Մ-15 հավաքականը երկրորդն է

մ15 հավաքական

Երևանում ավարտվեց ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարը։ Հայաստանի Մ-15 հավաքականը իր վերջին հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Վրաստանի Մ-15 ընտրանու հետ և պարտվեց 0։2 հաշվով։

 

Վաստակելով 6 միավոր՝ Հայաստանի Մ-15 հավաքականը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ 7 միավորով  ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց Վրաստանի ընտրանին։ 3-րդ տեղը զբաղեցրեց Մոլդովան՝ 5 միավորով, իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց Լիբանանը։

 

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Ամիսուլաշվիլին։

 

 

©2022 Armenian Soccer