Armenian Soccer
Armenian Soccer

ՈՒԵՖԱ-ի և Դիսնեյի «Փլեյմեյքերները» հետաքրքիր ծրագիրը կօգնի ավելի շատ աղջիկների զբաղվել ֆուտբոլով

«Փլեյմեյքերները» Դիսնեյի շատ սիրված հերոսների մասնակցությամբ նորարարական պատմությունների ծրագիր է, որը փոքր աղջիկների համար ֆուտբոլը խաղալը կդարձնի ավելի ուրախ և հետաքրքիր։
Ամբողջ Հայաստանով մեկ աղջիկ երեխաները իրավունք ունեն կերտել կյանքի և սիրո ճանապարհ ՈՒԵՖԱ-ի և Դիսնեյի «Փլեյմեյքերները» ֆուտբոլային շրջադարձային ծրագրով։
Ինչպես ՀՖՖ մամուլի ծառայությունից, օգտագործելով Դիսնեյի՝ ակադեմիական հետազոտությունների վրա հիմնված նորացված պատմությունները, որոնք նպաստում են երեխաների՝ սպորտի հանդեպ ունեցած սիրո աճին, «Փլեյմեյքերները» նպատակ ունեն մեծացնել աղջիկների շրջանում ֆիզիկական ակտիվության ցուցանիշը, որն այս պահին ԱՀԿ-ի տվյալներով հասնում է ընդամենը 16%-ի (կից՝ ԱՀԿ-ի զեկույցը)։
Թիրախավորելով 5-8 տարեկան աղջիկ ֆուտբոլիստներին, ովքեր չեն զբաղվում ֆուտբոլով, Հայաստանը միանում է ՈՒԵՖԱ 22 այլ ասոցիացիաներին՝ տարածելով «Փլեյմեյքեր» ծրագիրը դպրոցներում, ակումբներում և համայնքներում։ Ակնկալվում է, որ մոտակա տարիներին նոր ասոցիացիաներ կմիանան ծրագրին։

©2021 Armenian Soccer