Armenian Soccer
Armenian Soccer

Ոչ-ոքի՝ Հս. Մակեդոնիայի հետ խաղում

National Team training

 

ԱԱ2022-ի ընտրական փուլի J խմբի 4-րդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0:

Սկոպյեում կայացած հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցնում էր մակեդոնացիների գրոհներով ու Կապառոսի սաների հակագրոհներով, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց:

Նույն պատկերը գրանցվեց 2-րդ խաղակեսում՝ չնայած մարզչական շտաբի կատարած փոխարինումներին:

Արդյունքում՝ Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է իր անպարտ սերիան ու 10 միավորով գլխավորում J խմբի մրցաշարային աղյուսակը: 2-րդը 9 միավորով Գերմանիայի ընտրանին է, որ 2:0 հաշվով առավելության հասավ Լիխտենշտեյնի նկատմամբ, 3-րդը՝ Հս. Մակեդոնիայի թիմը՝ 7 միավորով:

Ռումինիայի հավաքականը 2:0 հաշվով Իսլանդիայի թիմի նկատմամբ հաղթանակից հետո 6 միավորով 4-րդն է, Իսլանդիայի ակտիվում 3 միավոր է, իսկ Լիխտենշտեյնի հավաքականը միավոր չունի:

5-րդ տուրում Իսլանդիայի հավաքականը կընդունի Հս. Մակեդոնիայի թիմին, Ռումինիան՝ Լիխտենշտեյնին, իսկ Գերմանիայի հավաքականը՝ Հայաստանի հավաքականին: Հանդիպումները կկայանան սեպտեմբերի 5-ին: