Armenian Soccer
Armenian Soccer

Շվեդիա — Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Շվեդիայի և Հայաստանի ազգային հավաքականները հունիսի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Շվեդիայում: Ինչպես  հայտնում է ՀՖՖ  մամուլի ծառայությունից, հայտնի է դարձել հանդիպման անցկացման վայրը և խաղի մեկնարկի ժամը:

Հանդիպումը կընթանա  Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում, որտեղ 2017 թվականի մայիսին կայացել էր ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2016/2017 թթ. խաղարկության եզրափակիչը՝ «Այաքս» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը  22:45-ին:

©2021 Armenian Soccer