Armenian Soccer
Armenian Soccer

Շուրջ 1 տարվա խաղադադարից հետո Էրիկ Վարդանյանը վերսկսել է մարզումները

ՀՀ  ազգային հավաքականի կիսապաշտպան, 22-ամյա   Էրիկ Վարդանյանն, ով     ժամանակին Հայաստանի ամենահեռանկարհային   ֆուտբոլիստներից մեկն  էր համարվում,  ծնկի վիրահատությունից վերականգնվելուց  և  շոիրջ 1 տարվա  խաղադադարից հետո վերսկսել է մարզումները ռուսական «Սոչիի» կազմում:
Երիտասարդ  ֆուտբոլիստն, ով հիմա  300հազար եվրո  տրանսֆերային արժեք ունի ու ՀՀ ազգային հավաքականի կազմում  անցկացրել է 4 հանդիպումներն ու 1 գոլ է հեղինակել, այս տարվա սկզբին    3 տարվա պայմանագիր  է կնքել ՌԴ պրիմեր լիգայի   առաջնության մասնակցի  «Սոչիի»  հետ, բայց վնասվածքի պատճառով դեռ ոչ մի  հանդիպում  չի անցկացրել:Նա հոկտեմբերի  11-ից վերսկսել է  մարզումներն ընդհանուր խմբում: Այս պահին Էրիկը թիմի հետ մարզվում է  առանց սահմանափակումների:
Հիշեցնենք, որ 2019թ  նոյեմբերին նա ծնկի վիրահատության էր ենթարկվել Բարսելոնայում, որտեղ ևս մեկ անգամ վիրահատվել էր նաև հուլիսին: «Սոչի» տեղափոխվելուց առաջ կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում»:

©2020 Armenian Soccer