ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան, 22-ամյա Էրիկ Վարդանյանն, ով ժամանակին Հայաստանի ամենահեռանկարհային ֆուտբոլիստներից մեկն էր համարվում, ծնկի վիրահատությունից վերականգնվելուց և շոիրջ 1 տարվա խաղադադարից հետո վերսկսել է մարզումները ռուսական «Սոչիի» կազմում:
Երիտասարդ ֆուտբոլիստն, ով հիմա 300հազար եվրո տրանսֆերային արժեք ունի ու ՀՀ ազգային հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպումներն ու 1 գոլ է հեղինակել, այս տարվա սկզբին 3 տարվա պայմանագիր է կնքել ՌԴ պրիմեր լիգայի առաջնության մասնակցի «Սոչիի» հետ, բայց վնասվածքի պատճառով դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել:Նա հոկտեմբերի 11-ից վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Այս պահին Էրիկը թիմի հետ մարզվում է առանց սահմանափակումների:
Հիշեցնենք, որ 2019թ նոյեմբերին նա ծնկի վիրահատության էր ենթարկվել Բարսելոնայում, որտեղ ևս մեկ անգամ վիրահատվել էր նաև հուլիսին: «Սոչի» տեղափոխվելուց առաջ կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում»:
©2020 Armenian Soccer