Հաստատվել է Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երկրորդ տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սեբաստիան Գիշամերը (Ավստրիա)։ Մրցավարի օգնականներն են Մաքսիմիլիան Վեյսը (Ավստրիա) և Յասմին Սաբանովիչը (Ավստրիա), 4-րդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յագերը (Ավստրիա)։
VAR-ի մրցավարն է Ֆելիքս Ցվայերը (Գերմանիա), իսկ VAR-ի մրցավարի օգնականը՝ Շտեֆան Լուպը (Գերմանիա)։
Հիշեցնենք, որ Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։
©2022 Armenian Soccer