Օգոստոսի 3-ին ՀՀ ազգային հավաքականի նախկին խաղացող, հայկական ֆուտբոլի երբեմնի աստղը 33-ամյա Էդգար Մանուչարյանը հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին:
Մենք կհիշենք Էդգար Մանուչարյանին պատանեկան տարիքում ձևակերպած ⚽️ «հեթ-տրիկներով» և «պոկերներով», «Այաքսի» կազմում եվրագավաթային ելույթներով, Մակեդոնիայի ընտրանու դեմ «վերադարձի» խաղում խելահեղ գոլով և ազգային հավաքականի կազմում անմնացորդ նվիրումով:
Շնորհակալություն ամեն ինչի համար, Էդգա՛ր, և հաջողություններ հետագա ձեռնարկումներում :
Այս տարվա հունիսին Երևանի «Ալաշկերտի» կիսապաշտպան Էդգար Մանուչարյանը հայտարարել էր Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին: Ինչպես նաև, երբեմնի աստղային խաղացողն իր առջև նոր նպատակ էր սահմանել: Այդ մասին Էդգարը բարձրաձայնել է ֆեյսբուքում.
«Որպես ֆուտբոլիստ ավարտելով իմ կարիերան հավաքականում, կա մի մեծ նպատակ՝ դառնալ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ. վստահ եմ որոշմանս հարցում»,-գրել է Մանուչարյանը:
Էդգարը ՀՀ ազգային հավաքկանի կազմում 2004թ-ից անցկացրել էր 54 հանդիպում ու դրաձել էր 9 գոլի հեղինակ:
©2020 Armenian Soccer