Մայիսի 5-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՀՀ բարձրագույն խմբին մասնակից ակումբներին առաջնության վերսկսման և անցկացման կարգի փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես առաջարկել է երկու տարբերակ: Առաջին տարբերակով առաջարկել է պահպանել գործող կարգը, իսկ երկրորդ տարբերակում առաջարկել է առաջնությունը շարունակել ևս մեկ համարժեք երրորդ փուլով՝ բոլոր ինը թիմերի մասնակցությամբ:
Ինչպես հայտնում են Գյումրիի թիմի մամուլի ծառայությունից , «Շիրակ» ֆուտբոլային ակումբը դեմ է արտահայտվել առաջնության ձևաչափի փոփոխությանը, քանի որ այդպիսով խախտվում է արդար մրցակցության սկզբունքը, որի հիման վրա ձևավորվել է թիմերի վեցնյակ, որ շարունակելու են պայքարել չեմպիոնության և եվրոգավաթների ուղեգրերի համար: Եվ նույն սկզբունքով 7-9-րդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են մնացել այդ պայքարից: Ինչպես, օրինակ, «Շիրակը» դուրս է մնացել ՎԲեթ Գավաթի խաղարկությունից արդար մրցակցային սկզբունքով և այժմ չի վիճարկում ՎԲեթ Գավաթի խաղարկությանը վերականգնվելու հարցը:
Այսպիսով, ակումբը չի տեսնում որևէ տրամաբանություն և նպատակ առաջնության հետագա ընթացքում ձևաչափի փոփոխության վերաբերյալ:
©2020 Armenian Soccer