Գյումրիի «Շիրակը» դժգոհ ՀՖՖ-ի կատարած վերջին գործողություններից, հանդես է եկել հայտարաությամբ , որտեղ մասնավորապես նշված է.
«Հարգելի երկրպագուներ: Եթե չեք նկատել, երեկվա հանդիպման մրցավարների տեսուչն էր տխրահռչակ Սլավիկ Ղազարյանը, ով 1999թ մրցաշրջանի նախավերջին տուրի «Ցեմենտ» – «Շիրակ» հանդիպման մրցավարն էր, որտեղ ևս որոշվում էր չեմպիոնության հարցը: Հիշեցնենք, որ այդ հանդիպումը սովորական 90 րոպեների փոխարեն տևել է 118 րոպե և ավարտվել միայն «Շիրակի» դարպասին նշանակված արդեն երկրորդ 11 մետրանոց հարված նշանակելով: Սակայն ի պատիվ այդ օրվա ֆուտբոլային ղեկավարությանը՝ այդ խաղը վերախաղարկվեց, և «Շիրակը» արժանիրոն նվաճեց չեմպիոնի կոչումը: Իսկ արդեն ներկայիս ՀՖՖ ղեկավարությունն ամեն գնով փորձում է արդարացել «Նոա» – «Շիրակ» հանդիպման գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանին:
Հետագայում նաև կներկայացնենք նաև հնարավոր բոլոր մանրամասները և հանդես կգանք հայտարարությամբ:
Հ.Գ. Հուսով ենք, որ 2041 թ-ին առաջնության նախավերջին տուրում Զավեն Հովհաննիսյանի չի նշանակվի «Շիրակի» մասնակցությամբ հանդիպման մրցավարների տեսուչ, և ինչ-որ նորաթուխ մրցավար կրկին չի ապականի «Շիրակի» չեմպիոնական պայքարը»:
©2020 Armenian Soccer