ՀՀբարձրագույն խմբի առաջնության մասնակից Գյումրիի «Շիրակի» լրատվական ծառայությունից իրազեկում են, որ թիմի կազմը է համալրել է ՀՀ ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Դավիթ Մանոյանը:
«Փյունիկի» մարզադպրոցի սան հանդիսացող Դավիթը հանդես է եկել արտասահմանյան մի շարք ակումբներում՝ «Կարմիոտիոսում(Կիպրոս), «Նեա Սալամինաում(Կիպրոս), «Սանդեցյաում» (Լեհաստան) և «Ռաբոտնիչկիում» (Մակեդոնիա): Նրա նախորդ ակումբը Երևանի «Նոան» էր: Նա նաև 26 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր մինչև այս մրցաշրջանի ավարտը:
©2020 Armenian Soccer