Armenian Soccer
Armenian Soccer

«Շիրակ» ՖԱ-ի նախագահը ՀՖՖ-ին հորդորում է ՀՀ 1-ին խմբի առաջնությունից հեռացնել անհայտ ծագումով ակումբերին

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի  մամուլի ծառայություն տարածել է ակումբի նախագահ ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ  ՀՀ 1-ին խմբի առաջնությանը  մասնակցող անհայտ ծագումով ակումբերին  վերաբերող   հայտարարությանն,   որտեղ մասնավորապես նշված է.
« Հարգելի գործընկերներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ,
Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում հանդես են գալիս անհայտ ծագումով և խիստ կասկածելի արդյունքներով աչքի ընկնող մի խումբ ակումբներ: Ասվածի վառ ապացույցն է նաև այն, որ կան հարուցված քրեական գործեր, որի արդյունքում մի շարք անձանց նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել:
Չնայած այս ամենին, ակումբները շարունակում են իրենց ելույթներն առաջին խմբում’ մեծ վնաս հասցնելով երիտասարդ հայ խաղացողներին, ովքեր ընդգրկված են 1-ին խմբի այլ թիմերում:
Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունը ևս մեծ հարված կրեց, երբ անհայտ անձանց կողմից ղեկավարվող «Երևան» ակումբը ոչ ֆուտբոլային հաշիվներով պարտություններ էր կրում մյուս մասնակիցներից, իսկ ձմռանը դադարեցրեց ելույթները:
Համաճարակի նմանվող այս արատավոր երևույթը կանխելու և հայկական ֆուտբոլը նմանատիպ թիմերից զերծ պահելու համար՝ պահանջում ենք հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով և քննարկել կասկածելի գործունեությամբ աչքի ընկող ակումբների հարցը:
Նմանատիպ ակումբները պետք է զրկվեն նաև ՀՖՖ անդամ լինելուց: Անթույլատրելի է, որ նման ակումբները շարունակեն իրենց ելույթները ՀՖՖ կողմից կազմակերպվող մրցաշարարերին։
«Շիրակ» ՖԱ նախագահ
Արման Սահակյան»:

2020 Armenian Soccer