Փետրվարի 22-ին՝Երևանում Ավանում գտնվող ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում, կայացավ ՀՖՖ կողմից առաջին անգամ կազմակերպված կանանց ֆուտզալի բաց մրցաշարի երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները։
2:1 հաշվով հաղթելով «Լոկոմոտիվ աղջիկներ 2»-ին՝ մինչև 15 տարեկանների խմբում երրորդ տեղը զբաղեցրեց «Շիրակ ԱՖԴ» թիմը։ Մրցաշարի հաղթող դարձավ «Ուրարտու աղջիկներ-2» թիմը՝ եզրափակչում 3։0 հաշվով պարտության մատնելով «Երևան աղջիկներ-2»-ին։
Բարձրագույն խմբում երրորդ տեղը զբաղեցրեց «Գյումրի աղջիկներ» թիմը, որը 5:4 հաշվով հաղթեց «Վետերաններին»։ Եզրափակչում «Շիրակ-Հոմենմենը» 4:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտ աղջիկներին» և դարձավ կանանց ֆուտզալի բաց մրցաշարի առաջին հաղթողը։
Բարձրագույն խմբում 14 գոլով լավագույն ռմբարկու ճանաչվեց Աննա Դալլաքյանը («Գյումրի աղջիկներ»), Մ15 տ․ խմբում՝ 19 գոլ հեղինակած Լուսինե Կոստանյանը («Ուրարտու աղջիկներ-2»)։
Մրցանակաբաշխության արարողության ժամանակ երկրորդ և երրոդ տեղերը զբաղեցրած թիմերը և մարզիչները պարգևատրվեցին դիպլոմներով, մրցաշարի հաղթող թիմերը՝ գավաթներով։
©2020 Armenian Soccer