Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով խաղադաշտում «Շիրակը» ՀՀ պրիմեր լիգայի առաջնության 4-րդ տուրից հետաձգված խաղում այսօր հյուրընկալել էր Չարենցավանի «Վանին»: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, որը հնարավորություն տվեց կողմերին 1-ական միավոր վաստակել: Այս խաղից հետո անցկացրած 12 հնադիպումներում 11 միավոր վաստակած «Վանը» զբաղեցնում է` 7-րդ, իսկ 1 խաղ պակաս անցկացրած «Շիրակն», որը չարենցավանցիներից 5 միավոր պակաս է վաստակել ընթանում է նախավերջին` 8-րդ հորիզոնականում:
ՀՀ 1-ին խմբի առաջնությունում 12-րդ տուրից հետաձգված խաղում «Լեռնային Արցախը» Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի մարզդաշտում ընդունեց Գյումրիի «Շիրակ-2-»ին և զիջեց 0:2 հաշվով: Գյումրեցիները անցկացրած 14 հանդիպումներում վաստակած 16 միավորով 10թիմերի պայքարում զբաղեցնու մեն 6 –րդ տեղը:
©2021 Armenian Soccer