Գյումրիի «Շիրակի» 6 խաղացողներ` Հովհաննես Նազարյանը, Արսեն Սադոյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Լյովա Մրյանը, Պետրոս Աֆաջանյանը և Էրիկ Վարդանյանը հրավիրվել են Մ21 Հայաստանի հավաքական:Այս մասին հայտնում են Գյումրիի թիմի մամուլի ծառայությունից: Նրանք հավաքականի կազմում հոկտեմբերի 5-11-ը Երևանում Ani Grand հյուրանոցում կմասնակցեն ուսումնամարզական հավաքի: Ինչպես նաև հոկտեմբերի 11-14-ը կմեկնեն Լեհաստան՝ այս ընթացքում անցկացնելով Մ-21տ. 2021թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Շվեդիայի երիտասարդական հավաքականի հետ:
©2020 Armenian Soccer