Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ լեհական Էքստրակլասայի հերթական տուրում Վահան Բիչախչյանի «Պոգոնը» մրցեց «Լեխի» հետ ու պարտվեց 0:3 հաշվով:
Շչեցինի՝ Ֆլորիան Կրիգերի անվան մարզադաշտի տրիբունայից հանդիպմանն է հետևել Գյումրիի «Շիրակի» նախագահ Տիգրան Վիրաբյանը: Նա լուսանկար է հրապարակել մարզադաշտից, որում պատկերված է Վահանի պատկերով թերթի մի հատված ու մակագրել է լեհերեն «Skromny chlopak z Giumri» (համեստ տղան Գյումրիից):
Հիշեցնենք, որ Բիչախչյանը Գյումրիի «Շիրակի» սան է:
©2022 Armenian Soccer