Armenian Soccer
Armenian Soccer

«Շիրակի» հարձակվողը իվուրական պարբերականի հերոս

Իվուարական հայտնի մարզական  պարբերական՝ Le Kpatpato Sportif-ը ՀՀբարձրագույն խմբի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը խփած 19 գոլով  գլխավորող «Շիրակի» 24-ամյա  իվուրացի   հարձակվող Մորի Կոնեին ընդգրկել է տուրի երեք լավագույն իվուարացի ֆուտբոլիստների ցանկում:Այս մասին հայտնում են Գյումրիի թիմի լրատվaկան ծառայությունից: Այդ ցուցակում տեղ են գտել Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Նիկոլյա Պեպեն և իտալական «Պարման» ներկայացնող Յաո Ժերվինյոն:
Հիշեցնենք, որ «Շիրակի» գոլահարի երեկ ՀՀ  չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ  Գյումրիում ընթացած խաղում խփած միակ գոլը կարևոր հաղթնակ պարգևեց նրա թիմին:

2020 Armenian Soccer