Երևանի «Ալաշկերտ» մարզադաշտում այսօր`մարտի 17-ին ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության 18-րդ տուրի շրջանակում վաստակած 25 միավորով «Արարատի» հետ մրցաշարային աղյուսակը գլխավորող Ալաշկերտը» հյուրընկալել էր առաջնության հետնապահ Գյումրիի «Շիրակին»: Հերթական անգամ Տիգրան Դավթյանի գլխավորած թիմը մնացին 10 հոգով: 48-րդ րոպեին այս 2-րդ դեղին քարտը ստացավ ու խաղադաշտից հեռացվեց «Շիրակի» պաշտպան Հայկ Իշխանյանը: Տեղին է նշել, որ հանդիպման գլխավոր մրցավար երևանցի Վարդան Մանուկյանը այս խաղում 12 դեղին քարտ ցույց տվեց, որից 7-ը հյուրերին, 5-ը` տանտերերի խաղացողներից: Ու դարձյալ արժանին պիտի մատուցել թասիբով գյումրեցիներին, ովքեր ոչ միայն հաջողությամբ դիմակայեցին թվային գերակշռություն ունեցող հակառակորդին, այլն նաև անգամ մի քանի ռեալ գոլային պահեր ստեղծեցին, թեև դրանցից չկարողացան օգտվել: Ի վերջո 100 տոկոսով կատարելով մարզչի հրահանգներն ու առաջադրաքները «Շիրակը» հասավ գոլազուրկ ոչ-ոքիի ու միանգամայն արժանի է դրվատանքի:
©2021 Armenian Soccer