ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 2 -րդ հատվածին նախապատրաստվող Գյումրիի «Շիրակը» հունվարի 25-ին այս տարվա իր 2-րդ ընկերական խաղը անցկացրեց ու 3:1 հաշվով հաղթեց ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից Երևանի «Լոկոմոտիվին:» «Շիրակ»ի կազմում Լյովա Մրյանը և Արտեմ Գևորգյանը(դուբլ) դարձան գոլերի հեղինակներ:
Հիշեցնենք, որ Վարդան Բիչախչյանի սաները հունվարի 18-ին ստուգողական խաղում 2:0 հաշվով առավելության էին հասել Երևանի «Փյունիկի» նկատմամբ:
Հավելենք, որ այս օրերին Գյումրի «Շիրակի» կազմում ուսումնամարզական հավաքի շրջանակներում փորձաշրջան են անցնում կիսապաշտպաններ մալիացի 21-ամյա Մոհամեդ Կոնեն և 22-ամյա իվուարցի Ավո Լեյբ Ժունիորը:
Փետրվարի 1-ին ժամը 13:00-ին Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում «Շիրակը» ընկերական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Կապան» ՖԱ-ի հետ:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer