Ձորաղբյուրի մարզահամալիրի արհետական խոտածածկով մարզադաշտում հունվարի 30-ին նախատեսնված Շիրակ» — «Սևան» հանդիպում հետաձգվել էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով և տեղի ունեցավ 1 օր ուշացումով, այսօր՝ հունվարի 31-ին:
Երկու թիմերի մարզիչներն էլ այս խաղում փորձակեցին թիմում փորձակվող ու նոր խաղացողներին: Հանդիպումն ընթացավ հիմնականում հավասար ու անզիջում պայքարում: 16-րդ րոպեին «Շիրակի» խաղացող ԱրմանԱսլանյանը առաջ մղեց իր թիմին: 10 րոպե անց Արմեն Շահգելդյանի ղեկավարությամբ հանդես եկող «Սևանի» նորեկ Ահմեդ Ջինդոյանը վերականգնեցց հաշվի հավասարությունը`1:1:Թիմերն այդ հաշվով են գնացին ընդմիջման: Այդ հաշիվը պահպանվեց մինչև 89-րդ րոպեն:ՀԵնց այդ պահին Տիգրան Դավթյանի գլխավորոած «Շիրակն» իրավունք ստացավ իրացնելու 11 մետրանոց տուգանյաինը: Այն անվրեպ իրացրեց Արամ Մուրադյանն, ով էլ իր թիմին 2:1 հաշվով դժվարին հաղթանակ պարգևեց: Հավելենք, որ «Շիրակը» հունվարի 30-ից ուսումնամարզական հավաք է սկսել Ձորաղբյուրում:
©2021 Armenian Soccer