Երևանի «Ալաշկերտ» խաղադաշտում ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի «Նոա» — «Շիրակ» կենտրոնական խաղում գրացվեց միանգամայն անսպասելի արդյունք: 1 -ին խաղակեսում ծավալվեց հավասար պայքար:Եվ 43-րդ րոպեին «Շիրակի» խաղացողները մի պահ ուշադրության կորուստ ունեցան, որի համար Մաքսիմ Մայրովիչը նրանց պատժեց ու բացեց խաղի հաշիվը:Դա առաջնությունում Մայրովիչի խփած արդեն 10-րդ գոլն էր: 2–րդ խաղակեսի սկզբում կատարած 4 փոփոխությունների շնորհիվ «Շիրակի» գլխավոր մարզիչ փորձեց բելում մտցնել խաղի մեջ: 2-րդ կեսի սկզբի 7 րոպեներին գյումրեցիները մոտ էին հաջողությանը, սակայն ստեղծած նպաստավոր մի քանի պահերը չկարողացան իրացնել ու շուտով հակառակը իրենք հայտնվեցին անախորոժ իրավիճակում: 75-րդ րոպեին և79-րդ րոպեներին 2-րդ դեղին քարտերը ստացան ու խաղադաշտից հեռացվեցին նախ Ժիրայր Մարգարյանն, ապա Հրայր Մկոյանը ու «Շիրակը մնաց 10 հոգով: Դա շատ թանկ նստեց ՀՀ չեմպիոնի կոչման հավակնորդ Գյումրիի թիմի վրա: Վերջինս մնալով 9 խաղացողներով մինչև խաղավարտ ևս 3 գնդակ ընդունեց իր դարպասում և ձախողվելով պատասխանատու խաղում, խոշոր՝ 0:4 հաշվով պարտվելով զրկվեց ՀՀչեմպիոն դառնալու հնարավորությունից: Իսկ «Նոան» վաստակած 48 միավորով մինչ «Արարատ» — «Արարատ-Արմենիա» հանդիպման ավարտը ստանձնեց առաջնության առաջատարի դերը: «Շիրակն »իր ակտիվում ունեցած 46 միավորով նահանջեց 3 –րդ հորիզոնական:
©2020 Armenian Soccer