Armenian Soccer
Armenian Soccer

«Շիրակը» խաղաց «Արարատի» վերածված նախկին «Շիրակի» հետ և պարտվեց 2:7 հաշվով

Գյումրիի   «Քաղաքային» մարզադաշտում այսօր ընկերական հանդիպում   հանդիպում ունեցան նոր մրցաշրջանին նախապատարաստվող   իրենց կազմերը գրեթե ամբողջովին փոփոխած  Գյումրի «Շիրակն»    ու  Երևանի «Արարատը»: Նորանշանակ գլխավոր մարզիչ  Տիգրան Դավթյանի  ղեկավարությամբ եվրոլիգայի խաղարկոթւյանը պատրաստվող «Շիրակը»  այսօրվա Արարատի հետ  ստուգողական  մեկնարկային կազմով ելույթ ունեցավ`
Գևորգ Կասպարով, Սերյոժա Ուռուշանյան, Վարդան Արզոյան, Արտյոմ Միքայելյան, Աղվան Դավոյան, Ռուդիկ Մկրտչյան, Պետրոս Աֆաջանյան,Արման Ասլանյան, Ավո Լեյբ Ջունիոր, Արտեմ Գևորգյան, Արամ Մուրադյան:
Մրցամարտում 7:2 հաշվով  հաղթեց «Շիրակի»    նախկին գլխավոր մարզիչ Վարդան  Բիչախչյանի   գլխավորությամբ , ու մեծամասամբ «Շիրակի»  նախկին խաղացողներով համալրված Երևանի «Արարատը»:  
«Արարատի»  կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կարեն Մուրադյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքսանդր Կոզլովը, Գրիգոր Մուրադյանը, Ռազմիկ Հակոբյանը և Դավիթ Բաղդասարյանը։ Գյումրիի թիմում աչքի ընկան Արման Ասլանյանը և Արամ Մուրադյանը:

©2020 Armenian Soccer