Մրցանակային 2-րդ և 3–րդ տեղերի համար ՀՀբարձրագույն խմբի 1-6 –րդ տեղերի պայքարում թեժ մրցակցություն է ընթանում:Վկան այսօր Գյումրիում ընթացած «Շիրակ» — «Նոա» մրցավեճն է: «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի ընտրած ճիշտ մարտավարության շնորհիվ, ողջ դաշտով կիրառած պրեսինգի միջոցով սկզբունքային մրցամարտում հաղթեցին 2:0 հաշվով, ու բարձրացան 2-րդ հորիզոնական: Տեղին է նշել, որ «Շիրակի» մեկնակային կազմում 7 հայազգի ֆուտբոլիստ կար, իսկ Նոայի կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ չկար: Հանդիպման ելքը վճռեցին Մորի Կոնեն և Սոլոմոն Իմե Ուդոն:Առաջնության լավագույն ռմբարկուն՝Կոնեն խփեց առաջնությունում իր 17 –րդ գոլը:Իսկ Սոլոմոն Իմե Ուդոն էլ «Շիրակի» կազմում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 100-րդ խաղը անցկացրեց: Այդ ցուցանիշով նա թիմում հանդես եկած լեգոնականների մեջ ռեկորդակիր դարձավ, ու նաև ինքն իրեն նվեր մատուցեց խփելով իր թիմի հաղթական 2–րդ գոլը:
Այս խաղում «Շիրակի» շատ ակտիվ էր նաև ՀՀազգային հավաքականի թեկնածու, փորձառու կիսապաշտպան Էդգար Մալաքյանն, ով հաջողությամբ խաղում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում, ու հասցնում էր նաև օգնել պաշտպաններին:
©2020 Armenian Soccer