Armenian Soccer
Armenian Soccer

Շեչերովիչը հեռացել է «Փյունիկից»

Adnan Secerovic

 

«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է կիսապաշտպան Ադնան Շեչերովիչը։

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը՝ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։

30-ամյա բոսնիացի ֆուտբոլիստը «Փյունիկի» կազմում անցկացրել է 16 խաղ, որոնցում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ադնան Շեչերովիչին` ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

 

 

©2021 Armenian Soccer