Ղազախստանի առաջնության 9-րդ տուրում Կարագանդայի «Շախտյորը» սեփական հարկի տակ ընդունեց «Տոբոլին» և հաղթեց խոշոր` 4:1 հաշվով։
Տանտերերի կազմից խաղի հայտացուցակում չէր ընդգրկվել Պետրոս Ավետիսյանը։
Օրվա մեկ այլ խաղում էլ մրցեցին «Ակժայիկն» ու «Ակտոբեն»:
Հանդիպումն ավարտվեց վերջինիս հաղթանակով` 2:1 հաշվով։
«Ակժայիկի» կազմում խաղի 74-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Զավեն Բադոյանը։
Այս տուրից հետո «Շախտյորը» 13 միավորով գտնվում է 7-րդ տեղում։
«Ակժայիկը» վաստակած 10 միավորով 11-րդն է։
©2022 Armenian Soccer