ՀՀ բարձրագույնխմբիառաջանությն մասնակից Երևանի «Փյունիկ» ՖԱ-ում տեղի են ունեցել մի քանի նշանակումներ:
Ինչպես հայտնում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից, «Փյունիկ» ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Ալբերտ Սարգսյանը, իսկ տեխնիկական տնօրենի պաշտոնը՝ Սուրեն Չախալյանը։
Ալբերտ Սարգսյանը մինչև գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնելը «Փյունիկ» ՖԱ-ում ծավալել է մարզչական գործունեություն:
Սուրեն Չախալյանը 2019/20 մրցաշրջանում հանդիսացել է «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնակատար:
Ակումբը ունի նաև նոր մամուլի քարտուղար: Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Հայկազ Մկրտչյանը:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհավորում է Ալբերտ Սարգսյանին, Սուրեն Չախալյանին և Հայկազ Մկրտչյանին նոր պաշտոններ ստանձնելու կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանք:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer